Հայաստանի եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը քննարկել են համագործակցության խորացման հարցերը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Սեյրան Օհանյանը, ռուս գործընկերոջ այցը, որը կտեւի սեպտեմբերի 18-19-ը, ծրագրային է եղել եւ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության 2012 թ-ի ծրագրին համապատասխան:
Հայաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարի գնահատականով Սերդյուկովի այցը Երեւան անկասկած խթանում է երկկողմանի հարաբերությունների զարգացման բարելավմանը, խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանը:
Օհանյանի խոսքով, բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, պաշտպանության ոլորտում երկկողմանի համագործակցություններ, հավաքական խմբերի ուժերի շրջանակներում ծրագրերին վերաբերող հարցեր, ռուսական 102 բազայի իրավական հիմքի ձեւակերպմանը վերաբերող հարցեր: Ինչպես ընդգծել է Օհանյանը, Ռուսաստանի հետ ստորագրվել են այնքան նշանակալից եւ անհարժեշտ փաստաթղթեր, ինչպիսին չի ստորագրվել այլ երկների հետ: «Ուրախ եմ, որ հարաբերությունները համակարգված կերպով զարգանում են»:





























