Ոչ մի պետություն չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը,այլ պետք է ունենա դաշնակիցներ:Այս մասին այսօր` սեպտեմբերի 20–ին հրավիրված ասուլիսին ասաց արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը:

Նրա խոսքով, մեր դաշնակիցը  Ռուսաստանն է, բայց չունենք այնպիսի պարտավորություններ, որից պարզ լինի թե ինչ ենք անելու, օրինակ, երբ Հայաստանի դեմ ագրեսիա կիրառեն:

Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի զուրավարժությունները ցույց տվեցին, որ այն պրակտիկայում արդեն գոյություն ունի: «Ավելին` ՀԱՊԿ-ի շրջանակներում արդեն հաստակություն կա, որ այն պետությունները որոնք մտնում են այդ կառույցի մեջ դժվար պահերին մի պետությունը պետք է օգնի մյուսին»,- ընդգծեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Հարցին, թե դժվար պահերին կարող ենք համոզված լինել, որ այդ կառույցն օգնության կհասնի Հայաստանին, թե միայն պետք է Ռուսաստանի օգնությունը ակնկալենք, Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ ռեալ մեզ կարող են  օգնել Ռուսաստանը, Բելառուսը: «Ճիշտ է Ղազախստանը Ադրբեջանի հետ ունի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որր իր ամբողջ ներուժը կդնի Ադրբեջանի դեմ: Ղրղըզստանը եւս դժվար, թե իր ամբողջ ներուժը ներդնի: Նյութական առումով գուցե»,- ավելացրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի