Ամուսնությունների թվաքանակի վտանգավոր նվազեցման ֆոնին իրանական իշխանությունները ոչ սովորական քայլեր են ձեռնարկում` հիմք նախապատրաստելով երկրում  ամուսինների որոնման   կայքեր ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական «The Guardian»-ը:

Իրանում օն-լայն խիստ  հսկողություն է իրականացվում եւ երկրում անհասանելի են սոցիալական կայքերը` այդ թվում «Facebook»-ը եւ «Twitter»-ը , ծանոթությունների ֆորումները, սակայն Իրանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Մոհամեդ Աբբասին հայտարարել է, որ շուտով հնարավոր է կթույլատրվեն ամուսինների որոնման կայքերի գործունեությունը:

Հունվարին Իրանը  ակտիվացրել է իր հարձակումները ինտերնետի նկատմամբ` դրակոնյան կանոններ մտցնելով ինտերնետ-սրճարանների նկատմամբ եւ նախապատրաստելով  ազգային ինտերնետի կիրառությունը: Ավելի քան 5 միլիոն կայքեր հսկվում են Իրանում, սակայն շատ իրանցիներ շարունակում  են օգտվել արգելված հասցեներից  պրոքսի–կայքերի օգնությամբ կամ մասնավոր կայքերի միջոցով: Իրանցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ անցյալ տարում ավելի քան 17 միլիոն իրանցիներ ակտիվ են եղել «Facebook»-ում, թեեւ կայքը արգելափակված է Իրանում: