Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ «Արմավիայի» եւ «Զվարթնոցի» հակամարտությւունը արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է: Մի քանի անգամ «Զվարթնոցը» կասեցրել էր «Արմավիայի» չվերթները` պարտքերի համաձայնեցված սահմանաչափը գերազանցելու համար, սակայն հետո բանակցություններ էին սկսվել «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ եւ կարծես թե համաձաւյնության էին եկել:
Ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սեփականատերը Միխայել Բաղդասարովը ասել էր, թե եթե «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գները չիջեցնի, ապա «Արմավիան» կգնա սնանկացման ու կփակվի: Նրա խոսքով՝ «եթե համաձայնության չգանք՝ կհայտարարենք սնանկացման մասին, տոմսերը կվերադարձնենք, ինքնաթիռները կվաճառենք ու պարտքերը կտանք»:





























