Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երկրի բարձրագույն ղեկավարության, զինվորականների եւ հոգեւորականների ուղկեցությամբ, այսօր` սեպտեմբերի 21-ին այցելել է Եռաբլուր պանթեոն` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում ընկած քաջերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

Սերժ Սարգսյանը եւ նրան ուղեկցող անձինք ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, Զոհված ազատամարտիկների հուշակոթողին:

Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը,  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլոք:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի