Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է իր հայ գործընկերոջը` Սերժ Սարգսյանին Հայաստան Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգարժան Սերժ Ազատի.

Ուկրաինայի ժողովրդի անունից եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների  զարգացման համար կշարունակեն հիմնարար մնալ համագործակցությունը եւ փոխշահավետությունը: Վստահ եմ, որ միացյալ ջանքերով մենք կկարողանանք պահպանել ու ամրացնել մեր ժողովուրդների միջեւ առկա սերտ կապերը:

Առիթից օգտվելով` ցանկանում եմ Ձեզ, հարգարժան Սերժ Ազատի, ամուր առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին` խաղաղություն, բարություն եւ զարգացում»: