Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային: Հրաժարման պատճառ է դարձել կառավարող կուսակցության ամենամյա համագումարը եւ աշխատանքային խիտ օրակարգը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով կառավարական աղբյուրները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ականջի ախտահարման պատճառով ԱՄՆ իր այցը հետաձգել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Էրդողանը պետք է նրան փոխարիներ եւ ելույթով հանդես գար հավաքույթի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում:
Ինչպես փոխանցում է «Գազետա.ru»-ն, Ասամբլեայի նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել սիրիկան ճգնաժամը, որը սահմանակից է Թուրքիային:





























