Վերջին տարիներին աշխատող-գործատու փոխհարաբերությունների մշակույթը մոտենում է անկախ պետության չափորոշիչներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Վերջին տարիներին այդ իմաստով բավական զգալի առաջընթաց է արձանագրվել, ընդ որում խոսքը գնում է ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում»,- ասել է Մակարյանը: Թույլ տեղերից մեկը մնում է ստվերային զբաղվածությունը, բայց այստեղ իրավիճակի վրա դրական է ազդում մասնավոր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը, որի պայմաններում քաղաքացիների ապագա կենսաթոշակները կախված են իրենց գրանցված եկամուտներից: Այսկերպ, մարդկանց մեծ մասի մոտ խթան է առաջանում պահանջել, որ գրանցեն իրենց աշխատավարձը, կամ տեղափոխվում են այլ գործատուի մոտ:
Այլ բարեփոխումներից Գագիկ Մակարյանը շեշտեց նաեւ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները` ընդունված 2010թ. ամռանը:





























