Նյու Յորքում սեպտեմբերի 28- 29-ին «Հայերն ու առաջադեմ քաղաքականությունը» թեմայով կոնֆերանս կանցկացվի (The Armenians and Progressive Politics):

Կոլումբիական համալսարանում կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանից, Եվրոպայից, Հարավային Ամերիկայից եւ ԱՄՆ-ից գնացած երեսուն փորձագետներ, ակիտվիստներ եւ գիտնականներ: Օրակարգում շրջակա միջավայրի, արտաքին քաղաքական, տնտեսական, քաղաքացիական հասարակության եւ իրավական նորմերի զարգացման հարցերն են, գրում է «Armenian Weekly»-ն:

Կոնֆերանսի բացմանը ելույթ կունենա լրագրող, Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր Քրիս Հեջիսը: