Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում այսօր` սեպտեմբերի 22-ին, ժամը 7:50-ի սահմաններում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից 96 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հարավային շրջաններում, մասնավորապես` Կապան քաղաքում:

Հիշեցնենք, որ 2012 թ.  օգոստոսի 11-ին  տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 306 մարդ, 5 հազար մարդ վիրավորվել են: Երկրաշարժի ազդեցությունը զգացվել էր 1000 գյուղական բնակավայրի վրա, որոնցից 20-30-ը հիմնովին ավերվել էին: