Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի այգիներից մեկում կկառուցվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Քաղաքապետ Լու Ռոսամիլիան հաստատել է, որ հուշարձանը կկառուցվի նախկինում սրբագործված  վայրում:

2005 թ-ին քաղաքում հուշարձանի հարցերով զբաղվող խորհուրդ է ձեւավորվել: Հուշարձանը կխորհրդանշի քաղաքի եւ շրջանի հայ համայնքի դրական ավանդը, գրում է տեղական The Troy Record կայքը:

Անցյալ տարվա դեկտեմբերին քահանաներ Պետրոս Շետիլյանը եւ Ստեփանոս Դուդուկյանը սրբագործել են վայրը, որտեղ կկառուցվի հուշարձանը, այն բանից հետո, երբ այգին կվերանորոգվի:

Հայերը Տրոյում հաստատվել են անցյալ դարի սկզբներին եւ միչեւ հիմա կարեւոր դեր են խաղում քաղաքի կյանքում: Այստեղ հիմնվել է Ամերիկայում հայկական երկրորդ եկեղեցին: