Հայաստանում Ազգային ժողովի ու ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին նույն ոճով, կրկին գործի դրվեցին իշխանական ռեսուրսները ու կեղծիքները;Այդ մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտնեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների թվարկման ընթացքումում շատ հաճախ մոռանում են կոմունիստներին :Գուցե մեր անունը օքսիդացված թանաքով է գրված ու մինչեւ տեղ հասնելը ցնդում է: Չի կարելի այսպես վարվել մի գաղափարախոսության հետ, որն ամենաառաջադեմն է ու համեմատելի չէ  փտած ու մարդակեր կապիտալիզմին,»- ասաց ընկեր Թովմասյանը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին` նա հայտնեց, որ Կոմկուսի առաջադրած 6 թեկնածուներից հաջողության է հասել միայն Վանիկ Հարությունյանր, ընտրությունները անցկացվել են անբավարար, ոչ թափանցիկ, ազատ կամքի դրսեւորումների բացակայությամբ, իշխանական ռեսուրսների առավելագույն օգտագործմամբ, ուստի ԿԿ կենտրոնական կոմիտեի պլենումը չի ընդունել արձանագրված արդյունքները:

Հարցին ` պատրաստվում է Կոմկուսը մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, նա հայտնեց, որ կուսակցության վերադաս օրգանը` Կենտկոմի պլենումը կորոշի իր վերաբերմունքն ու առաջադրվելու հավականությունը նախագահական ընտրություններին ու  ավելացրեց, որ նախագահական ընտրությունները խոշոր ֆինանսական ռեսուրսներ են պահանջում:

Անդրադառնալով  Հայաստանի  արտաքին  քաղաքականությանը, գլխավոր կոմունիստն ասաց, որ մեր երկիրը  անմաս չի կարող մնալ տարածաշրջանային գործընթացներից, եւ Կոմկուսը այս հարցում ունի  իր հստակ դիրքորոշումը: «Հույսներս պետք է դնենք մեր վրա եւ, անկախ ամեն ինչից, լինենք տարածաշրջանում  մեր միակ դաշնակցի` Ռոսաստանի կողքին: Դրանումն է մեր միակ փրկությունը, երկրորդ  տարբերակ  լինել չի կարող, իսկ ով հակառակն է պնդում` ազգի դավաճան է: Ինչքան էլ մեզ քննադատեն ու հետապնդեն` Կոմունիստական կուսակցությունը կպայքարի ու կփրկի մեր ժողովրդին փտած կապիտալիզմից»,- ազդարարել է Ռուբեն Թովմասյանը: