Տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական ընտրությունների ընդհանուր գիծն այն է, որ մեծ դեր են խաղում վարչական եւ ֆինանսական ռեսուրսները, որոնք հիմնական իշխող կուսակցության ձեռքում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` գնահատելով սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները:
Պատգամավորը նշել էՏԻՄ ընտրությունների 3 առանձնահատկություն: Առաջինն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում զեղծարարություններն ավելի քիչ են, քանի որ ընտրողներն էլ սակավաթիվ են, եւ նրանց ձայները դժվար է կեղծել: «Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մեծ դեր են խաղում համայնքային եւ բարեկամական կապերը, եւ դա ազդում է ընտրությունների արդյունքների վրա: Երրորդ առանձնահատկությունն այն է, որ անկախ նրանից` որ քաղաքական ուժի ներկայացուցիչը կանցնի, նա կդառնա իշխող ուժի մաս, հակառակ դեպքում ոչինչ չի կարողանա անել տվյալ համայնքի համար», - ասել է Հակոբյանը: Ըստ նրա`նախորդ ընտրությունների համեմատ, ընտրությունները հանգիստ պայմաններում են անցել, եւ դա լավ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի 5 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներ են տեղի ունեցել:



























