Ըստ «Հրապարակ» թերթի՝ Աժ նախագահի մերձավորները տեղեկացնում են, որ Հովիկ Արգամիչը շատ մտահոգված է ոչ միայն նախագահի ներկայացուցիչ Դալլաքյանի` առաջիկայում արտահերթ ելույթ ունենալու եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հեռանկարից, այլեւ վերջինիս` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու հավանական փաստից ու փորձում է ամենաբարձր մակարդակներում ստանալ այդ հարցի պատասխանը` Սերժ Սարգսյանը գնալո՞ւ է նման քայլի, թե՞ ոչ: Լավատեղյակ անձինք պնդում են, որ մոտակա մի քանի օրերին այդ հրամանը կլինի: