Աշտարակի խճուղում` Վահագն Թաղամասի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը: Բախման հետեւանքով  «ՎԱԶ-2107»-ի  վարորդ`  31-ամյա Արտակ Թադեւոսյանը տեղում մահացել է:Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Հրշեջ-փրկարարները իրականցրել են հովացման աշխատանքներ եւ մինչեւ ժամը 03.27-ը տարել հերթապահություն: Փրկարարները զոհվածի դիակը ազատել են արգելափակումից եւ դուրս են բերել ավտոմեքենայից: