Իրանում Զանջանի քաղաքային դատարանը Հարավային Ադրբեջանի բնակիչ, «իրավապաշտպան» Յաշար Հաքակպուրին դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման եւ մտրակի 50 հարվածի:
Հաքակպուրը մեղադրվում է իրանական վարչախմբի ղեմ հակաքարոզչության եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում երկրի պաշտոնյաների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող նյութերի տարածման համար:
2005թ. «իրավապաշտպանը» կրկին ձերբակալվել էր Մարագիի ոստիկանության կողմից եւ մեկ ամիս անց ազատ էր արձակվել: «Իրավապաշտպանի» խոսքով, քր.գործն իր դեմ հարուցվել է այն պատճառով, որ զբաղվում է Իրանում ապրող ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը:




























