Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ նախագահի խորհրդական–ԼՂՀ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: