Կանադացի գիտանականները այն համոզմանն են հանգել, որ ճակատագիրը լավագույնս գուշակում են  տարրական դպրոցների հասակակիցները: Մոնրեալի Կոնկորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դասախոս Լիզա Սերբինը եւ ասպիրանտուհի Ալեքսա Մարտին-Ստորը հրապարակել են ուսումնասիրությունների արդյունքները, որը սկսվել էր 1976 թ-ից. 35  տարիների ընթացքում գիտնականները ուսումնասիրել  են երեխաների երկու սերնդի աճն  ու զարգացումը:

Առաջին տվյալները հավաքվել են 1976-1977 թթ-ին, առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանի աշակերտներին առաջարկվել է լրացնել հարցաթերթիկ, որտեղ նրանք գնահատել են իրենց համադասարանցիներին ` ագրեսիայի, արտաքին տեսքի եւ սոցիալական ներգրավվածության տեսանկյունից: Բացի այդ, երեխաները նմանատիպ հարցաթերթիկ են լրացնել նաեւ իրենք իրենց մասին: Հաջորդ 20 տարիների ընթացքում հոգեբանները ուշադիր հետեւել են աշակերտներին` ուսումնասիրելով նրանց զարգացումը մեծ տարիքում, գրում է   NEWSru.com-ը:

Նոր ուսումնասիրությունը կատարվել է 1999-2003 թթ-ին. գիտնականները կրկին հարցում են իրականացրել իրենց 700 հարցվածների հետ: Այժմ հոգնեբաններին հետաքրքրել է նրանց նեւրոտիկ վիճակը, էքստրավերտության աստիճանը, շիտակությունը, հաճելիությունը եւ բարեխղճությունը: Ուսումնասիրողները հայտնաբերել են, որ մանկության ժամանակ հասակակիցների տված պատասխանները ավելի են համապատասխանում մեծացման ընթացքում ի հայտ եկած բնավորության գծերին, քան այն գնահատականը, որը մանկության ժամանակ երեխաները տվել էին իրենք իրենց: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ` ինչ կդառնա մարդը մեծ տարիքում կանխատեսման համար պետք է հաշվի առնել հասակակիցների  կարծիքը, քան հենց իր իսկ  կարծիքը: