Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նպատակ չունի առաջադրվել 2013 թ-ի փետրվարին կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում: Այս մասին Արամ Սարգսյանը հայտնել է սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ:
2013 թ-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՀԴԿ-ի մասնակցության ձեւաչափը կքննարկվի առաջիկա համագումարի ընթացքում: «Սակայն իմ անձնական կարծիքն այն, որ ես չեմ պատրաստվում առաջադրել իմ թեկնածությունը», - նշել է Սարգսյանը` հույս հայտնելով, որ կհասկացվի կուսակցության իր գործընկերների կողմից:
Պատասխանելով այն հարցին, թե քաղաքական որ ուժին է, այդ դեպքում, պատրաստվում աջակցել ՀԴԿ-ն` Արամ Սարգսյանը նշել է` հիմնական խաղացողների հետ գաղափարախոսական ընդհանրության բացակայությունը: Նրա խոսքով, երկրի գործող նախագահը, ի տարբերություն այս պաշտոնի մյուս թեկնածուների, իրական հնարավորություն ունի ցուցադրել, որ ինչ որ բան արվում է: Խնդիրները բազմաթիվ են եւ անհրաժեշտ են իրական քայլեր` արդյունաբերության վերականգնման, կադրերի վերապատրաստման, մի շարք առանձին դեպքերում մեղավորների պատժման համար, հիշեցրել է ՀԴԿ-ի առաջնորդը. «Եթե մինչեւ տարեվերջ միջոցներ ձեռնարկվեն խնդիրների լուծման համար, չեմ բացառում, որ ՀԴԿ-ի նախապատվությունը այդ ուղղությամբ կլինի»:





























