Վիեննայի Բժշկական համալսարանի գիտնականները ապացուցել են, որ 2012 թվականի ՌԴ նախագահի եւ 2011 թվականի Պետդումայի ընտրևություններին կեղծիքներ են եղել: Դա նկարագրված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ինչպես գրում է lenta.ru-ն, վիճակագրական վերլուծություն են կատարել նաեւ ռուս մաթեմատիկոսները:
Գիտնականները ուսումնասիրել են 11 երկրների ընտրությունների արդյունքներ: Որոշ երկրներում`Ռումինիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ընտրություններին մասնակցության մակարդակը գրեթե նույնն է եղել, իսկ թեկնածուներն էլ գրեթե հավասար ձայներ են հավաքել:
Այնինչ Ռուսաստանում գիտնականներն անոմալ շրջաններ են հայտնաբերել, որտեղ քվեարկել է ողջ բնակչությունը, այն էլ` բոլորը Վլադիմիր Պուտինի օգտին: Աս առումով ռեկորդային են հյուսիսկովկասյան պետությունների ցուցանիշները. օրինակ, Դաղստանում Պուտինը 92,84% ձայն էր հավաքել, Չեչնիայում` 99,76%, ընտրություններին մասնակցությունն էլ կազմել էր 100%:
Ստացվում է, որ մյուս թեկնածուներից բացահայտ խլվել են նրանց ձայները, մեջբերում է InoPressa-ն:





























