Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը կընդունի ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմի անդամներին, որոնք վերջերս են վերադարձել Բելառուսի «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքից։

ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան թիմում ընդգրկված է 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ եւ 5 տղա): Սեպտեմբերի 17-23-ը Բելառուսում տեղի ունեցած հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով եւ գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` պարգեւների արժանանալով «Տասնամյակի լավագույն դեբյուտ» եւ «Լավագույն թերթ» անվանակարգերում:

Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ եւ խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջեւ: