Ռուսաստանի ընդգծված հակառակորդ Միթ Ռոմնին`ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդը, բոլորովին չի հրաժարվում անձնական շահից, որոնք  խոստանում են «թիվ մեկ թշնամու» ընկերությունները: Պարզվել է, որ բորոլովին վերջերս Ռուսաստանի նկատմամբ Օբամայի վարած արտաքին քաղաքականության քննադատը  տնօրինել  է «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաեւ բաժնետեր է եղել ռուսական խոշորագույն «Յանդեքս» ինտերնետ ընկերությունում:

Օրերս Ռոմնին իր կայքում ներկայացրել է անցյալ տարվա հարկային  հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ Ռոմնիի ընտանիքը անցյալ տարի ձեռք է բերել «Գազպրոմ» եւ «Յանդեքս» ընկերությունների բաժնետոմսեր: Առաջինները գնվել է մարտին եւ վերավաճառվել են սեպտեմբերին, հենց այն ժամանակ, երբ նախընտրական արշավը մտել է ակտիվ փուլ: Որոնողական համակարգի բաժնետոմսերը ձեռք են բերվել հունիսին եւ վաճառվել են օգոստոսին:

Ռոմնիի ներդրումների հետքեր են հայտնաբերվել նաեւ չինական տնտեսության մեջ, որը նույնպես բազմիցս ենթարկվել է հանրապետականի քննադարտություններին:

Այժմ Ռոմնին մեղադրվում է արտասահմանյան տնտեսություններում ներդրումներ կատարելու մեջ, որը չի նպաստում սեփական երկրում աշխատատեղերի ստեղծամը, ինչի օգտին բազմիցս հանդես է եկել Ռոմնին: