Հայաստանում հոկտեմբերի 24 -30-ը կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր, այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի մշակույթի նախարարությունից: Առաջիկա միջոցառման մանրամասները հայտնի չեն, քանի որ ծրագիրը դեռ չի ստացվել դեսպանատնից:
Նշենք, որ Չինաստանն առաջին պետություններից էր, որը քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: Երկու երկրների միջեւ գործակցությունը կայուն զարգանում է: Եթե 2011թ-ին ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր 421մլն դոլար, ապա 2012 թ. առաջին եռամսյակում` արդեն 125մլն դոլար: Հումանիտար համագործակցության շրջանում Չինաստնում անցկացվել էին Հայաստանի մշակույթի օրեր:




























