«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405 դրամ: Երեկվա համեմատ փոխարժեքի փոփոխություն գրեթե չկա:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.8 մլն դոլար: Բոլոր գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքը փոքր ինչ բարձրացել է, իսկ առքի փոխարժեքը գրեթե չի փոխվել: Հավանաբար՝ բանկերի մոտ առկա է դոլարի թանկացման սպասում: Փոխանակման կետերը դոլարն ընդունում են 403-404 դրամով, վաճառում հիմնականում 407 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոի փոխարժեքը կայուն ցածր է 2.9 դոլարից:
Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարը բարձրացել է եւ գնահատվում է 31.1951 ռուբլի:




























