Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Հայաստանի վարչապետների հետ:
Հանդիպումները կայանալու են կառավարությունների ղեկավարների նիստից եւ «Յալթայի գործարար հանդիպումներ» միջազգային ներդրումային համաժողովին Մեդվեդեւի մասնակցությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ակնկալվում է, որ Մեդվեդեւը նախ կհանդիպի Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին, ապա Մոլդովայի եւ Հայաստանի վարչապետներ Վլադ Ֆիլատի ու Տիգրան Սարգսյանի հետ: Վերջին հանդիպումը կայանալու է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:




























