«Հրապարակը» գրում է, որ նոյեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդի հրավերով կմեկնի Ֆրանսիա: Նախագահական նախորդ ընտրություններից առաջ նա մեծ տուրնեի էր ԱՄՆ, որտեղ հանդիպեց Քոնդոլիզա Ռայսի, Դիկ Չեյնիի, Գեյթսի հետ, հետո մեկնեց Բրյուսել, ապա` Ֆրանսիա:
«Կլինի՞ նման տուրնե այս անգամ եւս» հարցին նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները պատասխանեցին` ոչ: Աչքները երեւի վախեցած է. Սերժ Սարգսյանը գնացել էր մի Հայաստանից, վերադարձավ մեկ այլ Հայաստան՝ նրան կազմ-պատրաստ սպասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ որպես իրական այլընտրանք:
Նոյեմբերին Սարգսյանը կայցելի միայն Ֆրանսիա: Չնայած ասում են՝ այցը պարիտետային է. այս օրերին Ֆրանսիայում էր Իլհամ Ալիեւը: Լավատեղյակները պնդում են, որ այցը կունենա շատ հետաքրքիր դետալ, ինչի մասին նախօրոք չեն ուզում խոսել:




























