ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի եւ Բութանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդեց երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարարները կարեւորեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը եւ բարեկամական փոխգործակցության ձեւավորմանը:
Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:



























