Սեպտեմբերի 27-ին Ռիզ Ուիզերսպունը տղա է ունեցել: Սա դերասանուհու երրորդ երեխան է, իսկ ամուսնու` Ջիմ Տոտիի` առաջնեկը:
Աստղի ներկայացուցիչները հայտնել են, որ «Մայրն ու որդին իրենց լավ են զգում, իսկ ողջ ընտանիքը անչափ հուզված է տեղի ունեցածով»,-հաղորդում է «Սպլետնիկը»:
«Օրենքով շիկահերը» առաջին ամուսնությունից արդեն ունի 12-ամյա դուստր եւ 8-ամյա որդի:
Սկզբնական շրջանում Ռիզը թաքցրել է հղիությունը, սակայն արդեն գարնանը, այլեւս հնարավոր չի եղել այն թաքցնել, մանավանդ, որ ամեն ինչ շատ ակնհայտ էր. «Ես ինձ այնքան կլորիկ եմ զգում»,- հունիսին լրագրողներին խոստովանել է երջանիկ դերասանուհին:
Ինչպես գրում է «Ռոսիսկայա գազետան», վկայակոչելով People ամսագիրը, հղիությունը աշխատասեր Ուիզերսպունին հանգիստ եւ ձանձրալի տնային տնտեսուհի չի դարձրել: Նա մինչեւ վերջերս ակտիվորեն նկարահանվում էր ֆիլմերում, եւ անգամ այս ընթացքում փրկել է ընկերոջը` Ռոբերտ Փաթինսոնին` նրան տրամադրելով իր ռանչոն, որտեղ դերասանը թաքնվել է կպչուն լրագրողներից եւ մտորել է Քրիսթեն Ստյուարտի հետ հարաբերությունների շուրջ:





























