Պապուսաների ցեղերի մեջ տեղի ունեցող արյունահեղ պատերազմները անսպասելիորեն ավարտվել են 2000-ականների վերջին «Կոկա-Կոլայի» շնորհիվ:
Միջցեղային խորհուրդները հակամարտող երիտասարդներին օգնում են հաղթահարել վեճերը «Կոկա-Կոլայի» օգնությամբ եւ ցեղային հին ավանդույթներով: Այս մասին ասվում է Science ամսագրում լույս տեսած ամերիկյան մարդաբանների հոդվածներում:
Մարդաբանների խոսքով, Էնգա ցեղերը իրենցից ներկայացնում են 500-1000 մարդուց բաղկացած ոչ մեծ ցեղախմբեր, որոնք ապրում են առանձնացված գյուղերում: Ցեղերը հաճախ էին հանդես գալիս տարածքային վեճերով: Նախկինում այց ցեղախմբերում իշխանությունը երեցներին էր պատկանում, ովքեր արգելում էին հրազեն կիրառել միմյանց դեմ:
1990-ական թվականներին իրավիճակը փոխվել էր: Ցեղերում երիտասարդները սկսել էին հաշվի չնստել երեցների հետ եւ սկսել էին հրացաններ եւ որսորդական հրացաններ օգտագործել: Արդյունքում երեցները կորցրել էին իրենց իշխանությունը եւ շատացել էին արյունահեղությունը: Ուսումնասիրությունների արդյուքնում բացահայտվել է, որ վերջին 19 տարիների ընթացքում միջցեղային կռիվների ընթացքում մահացել են մոտ 5 հազար էնգեր:
2005 թ-ին մշտական պատերազմները հոգնեցրել են գյուղերի մեծամասնության բնակչությանը: Նրանք դիմել են երեցների օգնությանը, եւ վերջիններս գտել են ցեղային կռիվների «հակաթույնը»: Նրանք հիշել են, որ Էնգայի բոլոր ցեղերը կապված են եղել «թեյի» առեւտրային կապով` մինչեւ 1950 թ-ը, երբ Ավստրալական իշանությունը հաստատվել էր Նոր-Պապուայի վրա: Այս ցանցի շրջանակներում պարբերաբար տեղի էին ունենում խոզերի եւ մսի փոխանակում, որը պապուասների սննդի մի մասն է կազմում: Այս արարողությունների կարեւոր մաս էր կազմում մեղքը հարթելու արարողությունը, որի ընթացքում էնգերը շաքարի ճակնդեղ են կերել իրենց զոհերի հարազատների հետ եւ հարթել են միջցեղային հակամարտությունը, գրում է «Գազետա.ru»-ն:
Երեցները վերականգնել են այս ավանդույթը եւ այն հարմարացրել են ժամանակակից պայմաններին: Նոր ավանդույթների համաձայն, նա ով տուժել է մյուս ցեղի անդամի կողմից, իրավունք ունի գալ այդ ցեղախմբի մոտ եւ փոխհատուցում պահանջել փողի կամ խոզի տեսքով: Որոշ դեպքերում ցեղախմբի առաջնորդները զոհին եւ հանցագործին մեկ ընդհանուր սեղանի շուրջ են նստեցնում ժամանակակից ծիսական խմիչք` սովորական «Կոկա-կոլա» խմելու համար:
Մարդաբանների խոսքով, բռնության դեմ այս մոտեցումը անչափ արդյունավետ է եղել. պատերազմների հաճախականությունը նվազել է եւ արդեն 2011 թ-ի դրությամբ էնգա ցեղերը գրեթե դադարել են պատերազմել միմյանց դեմ:





























