«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 28-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Պատճառը՝ դոլարի առաջարկի բարձր փոխարժեքն է: Դոլարն առաջարկվել է նվազագույնը 1դոլար/406.75 դրամ փոխարժեքով, այն դեպքում, երբ երեկվա սակարկությունների միջին փոխարժեքը 405 դրամն էր: Բանկերը պատրաստակամություն են հայտնել դոլար գնել 406.5 դրամով; Ակնհայտ է, որ առաջիկա օրերին դոլարի փոխարժեքը կբարձրանա:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարի փոխարժեքը բարձրացել է: Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 405.5 դրամ, վաճառք սկսում են 407.5 դրամից:

Forex միջազգային շուկայում եվրոն թանկանում է Իսպանիայում 2013 թ. բյուջեի հաստատումից հետո; Իսպանական կառավարությունը բյուջեում ներառել է ծախսերի կրճատման միջոցառումներ, ինչը ներդրողների մոտ եվրոյի նկատմամբ վստահություն է առաջացրել: Եվրոյի փոխարժեքն այսօր բարձրացել է մինչեւ 1.293 դոլար; 

Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս ռուբլին թանկացել է դոլարի նկատմամբ: Մեկ դոլարը գնահատվում է 30.9169 ռուբլի: