Մոսկվայի Նագատինի շրջանի դատարանը կալանավորելու որոշում է կայացրել «Մայակ» ռադիոկայանի հայազգի լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա հարձակված անձի նկատմամբ:

Դատարանը արտոնել է Քամոլէդդին Համիդովի կալանքը մինչեւ հոկտեմբերի 23-ը:

Հարձակվողը թաքնվում էր հայրենի Ղրղըզստանում, սակայն օրերս անձնական գործերով եկել էր Չելյաբինսկ, որտեղ էլ ձերբակալվել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 28-ին, ժամը 23.15-ին Չերտանովի փողոցի տան շքամուտքում լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա  հարձակում էր տեղի ունեցել: Լրագրողն ստացել էր դանակի 20-ից ավելի հարվածներ եւ ուղեղի ցնցում: Հարձակվողը  տուժածի վրա էր հարձակվել «Դու չես սիրում Ալլահին»  ճիչով:

Հարձակման պատճառ էր դարձել մայիսի 14-ին Ասլանյանի եթերը ռադիո «Մայակով», որի ժամանակ լրագրողը արհամարհական ձեւով էր պատմել Մուհամեդ մարգարեի կենսագրությունը` նրա հասցեին կիրառելով  «կեղտից դառավ  իշխան» արտահայտությունը: Ասլանյանը Մուհամեդին անվանել էր գործարար, պատմել, որ նա  «վերաշարադրել է  Աստվածաշունչն ինպես կարողացել է», ու «այժմ բոլորը գիտեն, ոչ Մուհամեդը շուկայի մանրածախ վաճառական չի եղել, այլ քաղաքական խոշոր գործիչ»: