Հայաստանը դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում» կներկայացնի Compass խումբը` «Sweetie baby» երգով»: Քիչ առաջ Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում ավարտվեց հայաստանյան ընտրական եզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ ունեցան բոլոր` 17 մասնակիցները: 

Եզրափակիչ փուլի համերգի հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանը եւ «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Շոու ծրագրում ելույթ ունեցան նաեւ Հայասատանի առաջին «եվրատեսիլագնաց» Անդրեն, Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011-ի» հաղթող «Candy» խումբը:Նշենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2012-ում» ներկայացնող մասնակիցը ընտրվել է 50/50 տարբերակով` հեռուստադիտողների SMS քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով (SMS) կարող էին մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Քվեարկությունը սկսվել է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից եւ ավարտվել է վերջին երգի ավարտից 15 րոպե անց:Եզրափակիչ փուլ էր անցել նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուսtրը` Անգելինա Գասպարյանը, որը հաղթող չդարձավ: