Վրաստանի ԿԸՀ-ի  կայքը հոկտեմբերի 2-ի գիշերը կիբերհարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ղեկավար Զուրաբ Խարատիշվիլին:

Խարատաշվիլիի խոսքով, «տեղեկատվական գրոհի» պատճառով խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները ուշացումով են տեղադրվել կայքում: Նա վստահեցրել է, որ ներայումս տվյալների տեղադրման հետ կապված դժվարություններ չկան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության ներակայացուցիչ Դավիդ Զուրաբիշվիլին հայտնել է, որ իշխանությունները ցանկացել են կայքի խնդիրները օգտագործել`  ընտրողների ձայների մի մասը յուրացնելու նկատակով:

Միեւնույն ժամանակ Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ. 18,48 ընտրատեղամասերի վերամշակված տվյալների արդյունքով  «Վրացական երազանք» բլոկը համամասնական ցուցակով  հավաքել է  53,34 տոկոս ձայն, իսկ «Միասնական ազգային շարժումը»` 41, 56 տոկոս ձայն:

Ներայումս հաշվարկվել են 3766 ընտրատեղամասերից 693-ի տվյալները: