Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղեւոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց:

Այս տարի ՀԿԵ-ի ուղեւորներն առաջին անգամ հնարավորություն ունեցան ձեռք բերելու ֆիրմային գնացքի տոմսերն օնլայն: Իսկ գնացքի կազմում առաջին անգամ շահագործման հանձնվեց վագոն-բուֆետը: Նախատեսվում է, որ գնացքի կազմում կգործարկվի նաեւ վագոն-ռեստորանը:  

Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթեւեկությունը 2013 թվականի ամռանը:

«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղեւորափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են: Մասնավորապես, 2008 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այն աճել է 296%, ընդ որում ուղեւորափոխադրումները միայն Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով ավելացել են 591%-ով: