Եթե Վարդան Օսկանյանի մեղքը չապացուցվի, ապա տվյալ քրեական գործի նախաձեռնողները պետք է պարզաբանումներ տան: Այս մասին հայտնել է Հայաստանի Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը` գլխավոր դատախազի ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քվերակության ավարտից հետո:

Նրա խոսքով, երկրի նախագահը ցանկանում է իմանալ ճշմարտությունը այս գործում: Ընդ որում, Հովիկ Աբրահամյանը բոլորովին չի կարծում, որ տվյալ գործը տխուր ավարտ կունենա: «Ամեն ինչ ժամանակը ցույց կտա», - նշել է նա: Միեւնույն ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ներողություն կխնդրի Վարդան Օսկանյանից այն դեպքում, եթե վերջինս արդարացվի` Աբրահամյանը պատասխանել է, որ «չգիտեմ ինչպես կվարվի ՀՀԿ-ն, բայց ես անձամբ ներողություն կխնդրեմ»:

Անդրադառնալով այն հարցին, թե կարող են արդյոք նմանատիպ գործեր հարուցվել նաեւ իշխող կուսակցության անդամների նկատմամբ` Հովիկ Աբրահամյանը կարճ պատասխանել է. «Չեմ կարծում»: Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները կարող են ներքաշվել ինչ-ինչ քրեական գործերի մեջ: Ինչ վերաբերում է Օսկանյանի գործի լսումներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությանը, ապա խորհրդարանի խոսնակի կարծիքով, դա Հնրա անձնական գործն է:

Պատասխանելով այն հարցին, թե հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» կաջակցի գործող նախագահ Սերժ Սարգսյանին` Հ. Աբրահամյանը հայտնել է, որ կցանկանար որ այդես լիներ, սակայն միեւնույն ժամանակ հերքել է շրջանառվող այն լուրերը, ըստ որի, նա որպես միջնորդ է հանդես գալիս ՀՀԿ-ի եւ «ԲՀ»-ի միջեւ ընթացող բանակցություններում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգայի Ժողովը բավարարել է գլխավոր դատախազի ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: Ընդ որում ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը: