ԱԺ դահլիճում շատերը ծաղրում էին Սահակաշվիլիին, որ նա փողկապ է ուտում, բայց նա ստեղծել է մի երկիր, ուր ընդդիմությունը կարող է հաղթել: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Իսկ մեր երկրում ընդդիմությանը հանձնում են դատարանների ձեռքը, բոլորովին անհիմն ձեւով: Նա իրենց երկիրն է, սա էլ մեր, թե ինչու պետք է մենք իրենց նախանձենք, ես դա չեմ հասկանում: Թե Ձեզ թվում է, որ վրացի գյուղացին ավելի լավ է ապրում, քան հայը, սխալվում եք, ընտրակաշառք չեն վերցնում, որովհետեւ չեն տալիս, որովհետեւ դուք չեք այնտեղ իշխանության»,- ասել է նա:

Վահան Հովհաննիսյանին հակադարձեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով. «Դուք քննադատում եք իշխանությունը, բայց առանց իշխանության չեք կարող»:

Իր հերթին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ընդդիմության հաղթանակի կապակցությամբ եւ նկատել, թե Սահակաշվիլին լուրջ քաղաքական գործիչ է, ով իրեն արժանավայել է պահել եւ հայտարարել ընդդիմություն դառնալու մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի