Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է իրավական ու բանկային ծառայությունների սակագների` 0.1%, հանրային սննդի`0.3%, բուժսպասարկման`0.3%, մշակույթի ոլորտի`0.3%, կենցաղային բնույթի`0.4%, տրանսպորտի`1.4%, կրթության համակարգի ծառայությունների սակագների` 4.8% հավելաճ:
Սակայն որոշ ծառայություններ սեպտեմբերին էժանացել են: Սեզոնայնությամբ պայմանավորված` հանգստի կազմակերպման ծառայություներն էժանացել են 0.4%-ով: Գազի գնի մասնակի սուբսիդավորմամբ պայմանավորված` նվազել են բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները:




























