Ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը 85,1% ձայների հաշվարկի արդյունքում մնում է առաջատարը: Ինչպես հաղորդում է Վրաստանի ԿԸՀ-ն, Իվանիշվիլիի դաշինքն ստացել է ձայների 54,89% -ը, Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»` 40,42%-ը:
Նշենք, որ հոկտեմբերի 2 –ին հրավիրած Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հաջորդ տրամաբանական քայլը կլինի նրա հրաժարականը եւ երկրի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը:
Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական կուրսին, Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի փոխի դեպի Եվրամիության եւ ՆԱՏՕ իր ձգտումները: «Մեր ճիշտ քայլերով եւ ճիշտ քաղաքականությամբ մենք պետք է ընդունելի լինենք մեր հարեւանների եւ մեր ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի համար»,-եզրափակել է Իվանիշվիլին:





























