Հոլանդացի  քույր-երկվորյակներ Լուիզա եւ Մարտի Ֆոկկենսները գրի են առել կարմիր լապտերների փողոցի  կյանքի հուշերը: Գրքում, որը մեծ արագությամբ ճանաչում է ձեռք բերել Հոլանդիայում, 70-ամյա «լուսամուտների աղջիկները» առանց ամաչելու պատմել են այն մասին, թե ինչպես են  սկսել  աշխատել սեքս-արդյունաբերությունում, ինչպես են պայքարել սեփական հասարակաց տուն բացելու համար եւ ինչպես են կազմակերպել մարմնավաճառների առաջին ոչ պաշտոնական արհմիությունը:

Բացի այդ, Ֆոկկենս քույրերն արդեն աշխատում են իրենց մասին փաստագրական ֆիլմի աշխատանքների վրա, որտեղ պատրաստվում են մանրամասնորեն ներկայացնել իրենց խելահեղ կյանքը, հաղորդում է BBC-ն:

«Ծանոթություն Ֆոկկենսների հետ» անունը ստացած ֆիլմում Լուիզան եւ Մարտին կսկսեն պատմել մանկությունից եւ երկրորդ համաշխարհային պատերազմից:

Քույրերից Մարտին դեռեւս շարունակում է մարմնավաճառությամբ զբաղվել` բացատրելով, որ հոլանդական թոշակով անհնար է գոյատեւել: Ընդ որում, կինը շարունակում է լավ վաստակել, քանի որ  սեքսի շուկայում տանիք է գտել իր համար.նա մասնագիտացել է տարեց տղամարդկանց համար տարբեր դերերով հանդես գալու մեջ. «Մենք գիտենք, թե նրանք ինչ են ուզում, գիտենք ինչպես խոսել եւ ծիծաղեցնել նրանց», -հպարտորեն ասում է  Մարտին, սակայն միեւնույն ժամանակ ավելացնում, թե զարմանում է` ինչպես է հաջողվել իրեն եւ քրոջը կենդանի մնալ, քանի որ այցելուներից ոմանք բավականին վտանգավոր են եւ անգամ «հանդիպման» զենքով են գալիս: