Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հանձնաժողովը զեկույց է հրապարակել 2011 թվականի դեկտեմբերին իր պատվիրակության Հայաստան այցի մասին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության պաշտոնական պատասխանը: Այդ փաստաթղթերը Հայաստանի  իշխանությունների խնդրանքով հրապարակվել են Հանձնաժողովի կայքում: 

2011 թվականին Հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը հանձնաժողովի մատնանշած բնագավառներում, մասնավորապես նրանք, որոնք վերաբերում էին  ցմահ բանտարկյալների բուժմանը:  Հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է «Երեւան կենտրոն»,  նաեւ`«Նուբարաշեն» ՔԿՀ-ներ:

Հանձնաժողովի պատվիրակությունը բանտարկյալների նկատմամբ աշխատակիցների կողմից  միտումնավոր դաժան վերաբերմունքի մասին  պնդումների ապացույց չի գտել:  Պատվիրակությունը նշել է, որ անձնակազմի վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ  նորմալ է եղել:

Այնուամենայնիվ, նյութական վատ բազան եւ կառույցը «Երեւան կենտրոնում» այն ոչ պիտանի են դարձնում կալանքի տակ երկար գտնվելու համար: Ինչ վերաբերում է  ցմահ բանտարկյալների պահման պայմաններին, Հանձնաժողովը հայտարարում է, որ  դրանք կարող են դիտարկվել որպես անմարդկային վերաբերմունքին համարժեք: Հանձնաժողովը նշում է, որ նախորդ այցերից հետո արված ոչ մի դիտողություն հաշվի չի առնվել:

Պատասխան գրությունում  Հայաստանի իշխանությունները տեղեկատվություն են ներկայացրել  տարբեր միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են հանձնաժողովի բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ Հանձնաժողովի բոլոր  դիտողությունները հաշվի կառնվեն, երբ 2013 թվականի դեկտեմբերին Արմավիրում գործարկվի քրեակատարողական նոր ուղղիչ հաստատությունը: