Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 32 հայ, որից 7 զինվոր: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Զոհվածներից 5-ը կին է, 26-ը՝ տղամարդ, մեկ երեխա: Հինգը զոհվել են Դամասկոսում, 19-ը՝ Հալեպում, 1-ը՝ Դեր-Զորում, 1-ը՝ Կամիշլիում, 2-ը՝ Մուսում:
Ըստ Հ. Հակոբյանի՝ Սիրիայում ներկայում էլ ծանր իրավիճակ է, Հալեպ մուտք է գործել 15 հազարանոց կառավարական զորքը, հակառակ կողմը մոտ 300 զոհ է տվել: Պայթյունների հետեւանքով 30-ից ավելի քաղաքացիներ են զոհվել, սակայն նրանց թվում հայեր չկան:
Պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկեց պատգամավորների հոկտեմբերի աշխատավարձը փոխանցել սիրիահայերի օգնության ֆոնդին: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «Հանրապետական» խմբակցությունն արդեն որոշում է կայացրել աշխատավարձերի մի մասը փոխանցել սիրիահայերի օգնության ֆոնդին: Ի լրումն՝ Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ սիրիահայերին մեծ օգնություն է ցուցաբերել դաշնակցությունը, որը եւ բեռնատարեր է ուղարկել Սիրիա, եւ տեղում մեծ աշխատանք է տանում;
Հ. Հակոբյանի տեղեկացմամբ՝ Սիրիայում միասնական կառույց է ձեւավորվել, որը զբաղվում է ողջ հայ համանքի գործերով: Այդ կառույցը միավորում է սիրիահայ բոլոր կազմակերպություններին: Հատկանշական է, որ սիրիահայության վերաբերյալ բոլոր տեղեկատվությունները համայնքի անունից տրամադրուկմ է միայն Առաջնորդարանին կից մամուլի ծառայությունը:





























