Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը հինգօրյա աճից հետո սկսել է նվազել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.46 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.79 կետով կամ 0.19 %-ով: Բորսան փակվել է 1դոլար/408.25 դրամ փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոքր-ինչ նվազել է դոլարի վաճառքի փոխարժեքը՝ մինչեւ 409 դրամ: Դոլարի առքին իրականացվում է 405-407 դրամով: 

Forex միջազգային շուկայում եվրոn թանկանում է այն սպասումների ազդեցությամբ, որ շուտով Եվրոպայի կենտրոնական բանկը աճուրդներում կսկսի գնել Իսպանիայի պետական պարտատոմսերը:  Եվրոյի փոխարժեքը տատանվում է 1.295 դոլարի շուրջ:

Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարն էժանացել է եւ գնահատվում է 31.1210 ռուբլի: