Միջազգային մշակության համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը կոչ է արել վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքացիական երկխոսությունը: Շվիդկոյը գտնվում է Ադրբեջանում` Բաքվի միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով:
«Վերջին ժամանակներս շատ են սրվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, եւ շատ շուրջ աշխատանք է պետք, որպեսզի վերականգնվի քաղաքացիական երկխոսությունը»,-ասել է նա լրագրողներին: Նրա խոսքով, առաջին հերթին, դրա համար պետք է հակամարտող երկրների նախագահների կամքը: Երկխոսության ապագան կախված է փոխզիջումներից, ավելացրել է նա, փոխանցում է Trend-ը:




























