«Եթե այն, որ Ադրբեջանական պատվիրակության անդամները կաշառել են ԵԽԽՎ-ի իրենց գործընկերներին սեւ խավիարով, ճիշտ է, ապա դա բոլորովին անընդունելի է»: Հոկտեմբերի 4-ին ասուլիսի ժամանակ նման սենսացիոն հայտարարություն է արել ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը:
Նրա խոսքով, «Խորհրդարանը եւ նրա անդամները պետք է անկախ, ինքնավար լինեն եւ գործեն այս կազմակերպության անունից` պաշտպանելով նրա չափորոշիչներն ու արժեքները: Այդ պատճառով դա բոլորովին անընդունելի է», - հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, խոսելով նման փաստերը քննելու հնարավորությունների մասին, գլխավոր քարտուղարը նշել է, որ չի կարող միջամտել ԵԽԽՎ-ի աշխատանքին, քանի որ այն անկախ մարմին է:
Ինչպես փոխանցում է contact.az-ը, այս տարվա ամռանը ԵԽԽՎ-ի մի խումբ պատգամավորներ հատուկ հաշվետվություն են պատրաստել` ադրբեջանական պատվիրակլության կողմից իրենց գործընկերներին կաշառվելու փաստերի վերաբերյալ:





























