Բադակտուց դինոզավրերի ատամները ավելի լավ էին հարմարեցված կոպիտ տերեւները ծամելու եւ մասերի բաժանելու համար, քան ձիերի, վայրի ցուլերի եւ այլ խոտակեր կաթնասունների սեղանատամները: Այս բացահայտումը գիտնականների մոտ հարցականի տակ է դնում տաքարյուն կենդանիների ատամների յուրահատկության թեզը:
Ավանդաբար համարվել է, որ գոյատեւման պայքարում կաթնասունների գլխավոր մրակցային առավելությունը դինոզավրերի, թռչունների եւ այլ կենդանիների նկատմամբ եղել են ատամները: Գիտնականները բայահայտել են, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Ուսումնասիրելով բադակտուցների ընտանիքին պատկանող հադրոզավրերի ատամների կառուցվածքը, գիտնականները հայտնել են, որ վերջիններիս ատամների կառուցվածքը ամենատարածված տեսակն է եղել բադակտուցավոր դինոզավրերի շրջանում:
Հադրոզավրերի ատամների կառուցվածքը համեմատելով ծամելու «չեմպիոնների»` վայրի ցուլերի եւ ձիերի ատամների կառուցվածքի հետ, գիտանակնները պարզել են, որ հադրոզավրերի ատամները առավել բարդ կառուցվածք ունեին, այն իր ամրությամբ չի զիջել բուսակեր այլ կենդանիների ատամներին: Հադրոզավրերը ունեին պահուստային ատամների մի ողջ զինանոց, որոնք աստիճանաբար փոխարինում էին մաշված ատամներին:





























