Հայաստանում ակտուալ են բոլոր տեսակի պլաստիկ վիրահատությունը, բայց հատկապես մոդայիկ է քթի վիրատությունը այնուհետեւ կրծքագեղձերը, որովայնը, ականջները եւ ոտքերը: Իսկ վիրահատվողների 90 տոկոսը կանայք են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիպսին ասաց Պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար Գեւորգ Ստեփանյանը: Տղաները քթի վիրահատության են դիմում շատ դեպքերում շնչառության համար եւ ականջների վիրահատության:

Գեւորգ Ստեփանյանը խուսափեց միջինացված թվեր նշել, թե մոտավորապես որքան է արժենում արտաքին կերպարանափոխությունը: Ի դեպ, Գեւորգ Ստեփանյանը նաեւ ասաց, որ շատ կարեւոր է, որ վիրահատությունից առաջ հաճախորդների հետ հոգեբանները զրուցեն: Հատկապես այն դեպքում, երբ Նրանք գալիս եւ ցանկություն են հայտնում վիրահատության միջոցով ունենալ Անջելինա Ջոլիի քթից: «Շատ ավելի ճիշտ կլինի, որ հոգեբանը խոսի եւ բերի այնպիսի մի մտքի, որ Անջելինա Ջոլիի քիթը այդքան էլ սիրուն չի: Նման հաճախորդներին փորձում ենք բերել այն մտքի, որ իր դիմագծերին սազական քիթ լինի»,- ավելացրեց Գեւորգ Ստեփանյանը:

Պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար Գեւորգ Ստեփանյանը նաեւ ասաց, որ արդեն ինտիմ վիրահատության դիմելու կոմպլեքսները հայերի մոտ վերացել է եւ դեռ մի բան էլ առաջ ենք գնացել: «Այսօրվա դրությամբ արդեն այդ խնդիրը չունենք, բավականին շատ դիմում եւ վիրահատվում են»,- նշեց նա: