«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով Հայաստանում 2012թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 75.2 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.1 %-ով (85.6 հազ. մարդ): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Զբաղվածության պետական ծառայությունից:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84.9 %-ը կամ 63.8 հազար: Այս ցուցանիշը նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13.0 %-ով (72.1 հազ. մարդ):

Զբաղվածության պետական ծառայությունից հայտնեցին, որ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71.7%-ը: Գործազուրկների թվաքանակում 22.6 % -ը երիտասարդներ են, 17.1% -ը 55 եւ բարձր տարիք ունեցեղներն են:

2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 12088 գործազուրկ, որոնց թիվը տարեսկզբի նկատմամբ նվազել է 16.3 %-ով (14448 մարդ) :