Հոկտեմբերի 8-ին, ժամը 06.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 ՏՏ 744 պետհամարանիշի եւ «Գրանդ Չերոկի» մակնիշի 33 SP 023 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետեւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Խանջյան փողոցի թիվ 37 շենքի պատին, ինչի հետեւանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:




























