«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 8-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի (հոկտեմբերի 5) համեմատ դոլարը հայկական դրամի նկատմամբ աճել է 0.12 %-ով կամ 0.5 կետով:

Բորսայում այսօր ընդհանուր առմամբ վաճառվել է 4.2 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքը գտնվում է 404-408 դրամի միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն շաբաթը սկսել է նվազումով` սպասվում է, որ Գերմանիայի տնտեսական իրավիճակի մասին վիճակագրական տեղեկությունները ցույց կտան արդյունաբերության անկում: Արդյունքում` եվրոյի փոխարժեքը կրկին նվազել է 1.3 դոլարից:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում նույնպես դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է. 1դոլարն արժե 31.0777 ռուբլի: