Ավստրալիայի հայերի առաջատար կազմակերպությունները հայտարարել են Սիրիայի հայ համայնքի աջակցության կոմիտեի ստեղծման մասին:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի հայ համայնքի շարունակական ներկայությունը կարեւոր հենք է դարձել սփյուռքի համար: Նաեւ ընդգծվում է, որ շարունակվող հակամարտության պայմաններում հայ համայնքը սփյուռքի աջակցության կարիքն ունի, հաղորդում է armenia.com.au-ն: Հայտարարությունում Ավստրալիայի հայությանը կոչ է արվում օգնել սիրիահայությանը եւ ավանդ ներդնել համայնքի պահպանության գործում:
Նշենք, որ Սիիրիայում 60 հազար հայ է բնակվում, որոնց զգալի մասը` մարտադաշտի վերածված Հալեպում: Դիմակայության ընթացքում արդեն 34 հայ է զոհվել:





























